1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

ԱՄՆ դեսպանը մասնակցում է Նոր Խարբերդում Հաբիթաթի կողմից իրականացվող բնակարանային շինարարությանը

Երևան (10 սեպտեմբերի, 2010) - Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և ԱՄՆ դիվանագիտական պատվիրակության մի խումբ ներկայացուցիչներ ս.թ. սեպտեմբերի 10-ին կմիանան Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի աշխատակիցներին, տեղացի ընտանիքներին և կամավորներին՝ մասնակցելով Հաբիթաթի կողմից կազմակերպված մեկօրյա շինարարական աշխատանքմներին: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները մասնակցում են այս հասարակական աշխատանքներին սեպտեմբերի 11-ի ողբերգալի դեպքերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում:  
Նշված օրը Միացյալ Նահանգների և Հայաստանի կամավորներից բաղկացած խումբը շինարարական աշխատանքներ է իրականացնելու Երևանից 11կմ հեռավորության վրա գտնվող Նոր Խարբերդ գյուղում (Արարատի մարզ)՝ օժանդակելու ցածր եկամուտ ունեցող տեղացի ևս մեկ ընտանիքի իրականացնել իր երազանքը, այն է՝ ունենալ պարզ և պատշաճ բնակարան: Օրվա ընթացքում կամավորները իրականացնելու են հատակի երեսպատման, շինարարական հրապարակի մաքրման, ինչպես նաև այլ շինարարական աշխատանքներ:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը Նոր Խարբերդում աշխատանքներ է իրականացնում 2010 թվականի մայիսից: Հիմնադրամը օժանդակում է տեղի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին վերանորոգելու կամ ավարտին հասցնելու կիսակառույց բնակարաններն ու տները: Ծրագրի մեկնարկից ի վեր Հաբիթաթն արդեն իսկ աջակցել է Նոր Խարբերդում բնակվող երեք ընտանիքի Հաբիթաթ Արմենիան պլանավորում է ընդլայնել ծրագիրը` օժանդակելու գյուղի ևս 200 ընտանիքների:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթին իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2000թ.-ին՝ վերակառուցելով և վերանորոգելով բնակարաններ և տներ, մատուցելով բնակարանային շինարարության համար անհրաժեշտ միկրովարկավորման ծառայություններ, իրականացրել իրազեկման աշխատանքներ մատչելի բնակարանային պայմանների ապահովումը խթանելու ուղղությամբ: Շահառու ընտանիքները մշտապես եղել են այս գործունեության սատարողներն ու գործընկերները: Մինչ այժմ Հաբիթաթը Հայաստանում վերակառուցել/վերանորոգել է ավելի քան 600 տուն:
ԱՄՆ դեսպանատան գործունեության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելել www.usa.am կայքէջը:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների, նվիրատվություն կատարելու կամ կամավորական աշխատանքներում ընդգրկվելու համար այցելել www.habitateurope.org կամ www.habitat.am կայք էջեր:

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent