1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Բնակարանային ապահովումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում պետք է հիմնված լինի մարդու իրավունքների և կարիքի, այլ ոչ ֆինանսական և շահութաբերության գործոնների վրա  

 

 

“Տարածաշրջանում կայուն և մատչելի բնակարանային պայմանների ապահովման համար քաղաքականությունները պետք է հիմնված լինեն մարդակենտրոն մոտեցումների վրա՝ զարգացման անկյունաքարը համարելով բավարար բնակարանային պայմանների առկայությունը” ,- Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բնակարանային խնդիրներին նվիրված առաջին ֆորումի ժամանակ հայտարարեցին չորս միջազգային կազմակերպություններ:

 

Բուդապեշտ, Հունգարիա (2011թ. ապրիլի 11). Բնակարանային խնդիրների լուծումը պետք է հիմնված լինի կարիքի և հասարակական մասնակցության վրա: Վերջին տարիներին աճել են բնակարանային ապահովման և դրան առնչվող ռիսկերը: Այդուհանդերձ, առկա լուծումները մեծապես կախված են շինարարական կազմակերպություններից և ֆինանսական հաստատություններից, որոնք բնակարանային քաղաքականության վրա ազդեցություն գործելու լծակներ ունեն: Մինչդեռ, կայուն մոդելներ ունենալու համար, բնակարանային ոլորտի օրակարգը պետք է մշակվի՝ իր հիմքում ունենալով մարդկանց և նրանց կարիքները, բնակարանային ապահովությունը դիտելով որպես մարդու հիմնարար իրավունք:

 

Սրանք էին այն եզրակացությունները, որոնց հանգեցին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2011թ. ապրիլի 6-ին ավարտված՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բնակարանային խնդիրներին նվիրված առաջին ֆորումի մասնակիցները: Ֆորումի ընթացքում մասնավորապես նշվեցին տարածաշրջանում և ամբողջ աշխարհում բնակարանային ապահովման հիմնական խնդիրները՝ քաղաքական տեսանկյունից գրավչության պակաս, ծախսատարություն, ոչ ստանդարտ լուծումների կարիք և ընդհանուր բարդություն: Այդուհանդերձ, հնարավոր է փոփոխություն կատարել և գտնել բնակարանային խնդիրների նորարարական լուծումներ: Դրան կարելի է հասնել հասարակական կազմակերպությունների համայնքի, ձեռնարկատերերի և կառավարությունների համատեղ աշխատանքի միջոցով:

“Բնակարանային ապահովման խնդրի մասով մենք միասնական տեսլականունենք: 2020թ. դրությամբ մենք կցանկանայինք տեսնել, որ մեր երեխաները մեծանում են համապարփակ, անվտանգ, բազմաֆունկցիոնալ և էներգաարդյունավետ կացարաններում, որոնք ապահով են բնական աղետների դեպքում: Այս տեսլականին հասնելու ուղիներից մեկը էլ ավելի սերտ համագործակցությունն է”,- ասաց Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի տեղական կազմակերպության փոխնախագահ Դոն Հաշչին:

“Այժմ մենք գտնվում են այս երկխոսության ակունքներում: Սա առաջին միջոցառումն էր, և իրոք զարմանալի է, որ մինչ այժմ նման նախաձեռնություն չի եղել”,- նշեց Կարմիրխաչիևկարմիրմահիկիընկերություններիմիջազգայինֆեդերացիայի կացարանների հարցերովբաժնի ղեկավար և առաջին Ֆորումի համակազմակերպիչ Գրեհեմ Սաունդերսը:

 

“Մենք կվերանայենք մեր նախաձեռնությունները և կօժանդակենք  մարդակենտրոն մոտեցումներով մոդելները: Այնուհետև, մենք կորոնենք ֆինանսական միջոցներ՝ նման նախաձեռնությունների կենսունակությունն ապահովելու համար: Այս համատեքստում հատկապես կարևորվում է  էներգաարդյունավետության բադադրիրիչը, քանի որ այն կարող է լուծել այս տարածաշրջանի աղքատ տնային տնտեսությունների բազում խնդիրներ”,- ասաց ՄԱԶԾ-ի տարածաշրջանային բյուրոյի փոխտնօրեն և Բրատիսլավայի ՄԱԶԾ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Ջենս Վանդելը:  “Բնակարանային էներգաարդյունավետությունը կրկնակի օգտակարություն ունի՝ շրջակա միջավայրի պահպանության և տարածաշրջանում շատերի համար վառելիքի խնայողության առումով”,- հավելեց նա:

 

Եռօրյա Ֆորումին մասնակցելու էին եկել 48 կազմակերպությունների և երկրների 150 պատվիրակներ: Նրանք հավաքվել էին քննարկելու բնակարանային բավարար պայմանների ապահովմանն առնչվող առանցքային խնդիրները և ստեղծելու փաստարկված մի օրակարգ՝ տարածաշրջանում բոլոր կարիքավորների համար կայուն բնակարանային պայմանների ապահովման տեսլական մշակելու և իրագործելու նպատակով:

 

Ֆորումին մասնակցում էին նաև Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուիզա Վարդանյանը և Ծրագրերի զարգացման ղեկավար Սիրանուշ Վարդանյանը:   

 

Ֆորումը նախաձեռնվել և կազմակերպվել էր չորս միջազգային կազմակերպությունների՝ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշընլի, Կարմիր խաչիևկարմիրմահիկիընկերություններիմիջազգայինֆեդերացիայի, Միավորված ազգերի զարգացման ծրագրի և Միավորվածազգերիկազմակերպությանեվրոպականտնտեսականհանձնաժողովի կողմից: Կազմակերպիչները Ֆորումի ժամանակ խոստացան նաև, որ մոտ ապագայում ձեռնամուխ կլինեն տարածաշրջանի հարցերով երկրորդ ֆորումի կազմակերպման աշխատանքներին, որն ակնկալվում է անցկացվել երկու տարի հետո:

 

 

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent