Տպել

Հաբիթաթ ֆոր Հյումենիթին հասնում է նոր նշաձողի. 1976 թվականից ի վեր կառուցվել և վերանորոգվել է 400 000 տուն 

Աշխարհում ավելի քան 2 միլիոն մարդ բնակվում է բարելավված բնակարանային պայմաններով

Երևան, 14 դեկտեմբերի, 2010թ.։ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի կազմակերպությունը վերջին ֆինանսական տարվա ընթացքում հատել է իր կողմից 400 000 կառուցված և վերանորոգված տների նշաձողը։ 1976 թվականին հիմնադրվելուց ի վեր, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի շահույթ չհետապնդող կազմակերպության գործունեության ինքնաջակցման և նպատակային օժանդակության մոդելն աշխարհում ավելի քան 2 միլիոն մարդու ապահովել է վերակառուցված, վերանորոգված կամ նոր բնակարաններով ու տներով։

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան այս գլոբալ նախաձեռնության մասն է կազմում։ 2000թ. ի վեր այն Հայաստանում կառուցել, վերակառուցել կամ վերանորոգել է ավելի քան 590 տուն և բնակարան։

Հայաստանում մոտ ութ տարի աշխատելուց հետո Հաբիթաթ ֆոր Հյումենիթին 2008թ. հունիսին վերաբացել է իր ազգային գրասենյակը՝ առավել մեծ թվով կարիքավոր ընտանիքների ավելի արագ տեմպերով սպասարկելու, ինչպես նաև ոչ պատշաճ բնակարանային պայմաններում բնակվողների համար առավել բարենպաստ բնակարանայինպայմաններիստեղծման քաղաքականությունների և գործելակերպերի որդեգրման ուղղությամբ իրազեկմանաշխատանքներիրականացնելու նպատակով։

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան նպատակ է հետապնդում համապատասխան բնակարանային պայմաններով ապահովել բնակվելու և բարեկեցիկ կերպով ապրելու համար պարզ և պատշաճ տան կարիք ունեցող ընտանիքներին։ Մասնավորապես, Հաբիթաթը հանագործակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների հետ՝ նրանց տները կամ բնակարանները կառուցելու կամ վերանորոգելու համար, որոնց դիմաց ընտանիքները վճարում են մատչելի հիփոթեքային վարկերի միջոցով։ Կազմակերպությունը 2011 ֆինանսական տարում նախատեսում է  վերանորոգել 170 տուն և բնակարան։

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան շարունակում է իր ջանքերը՝ օժանդակելու պատշաճ և մատչելի բնակարանների կարիք ունեցող ընտանիքներին։ Մենք ուրախ ենք, որ կարողացանք օգնել Հաբիթաթ ֆոր Հյումենիթիին՝ Հայաստանում համայնքների համար առավել բարենպաստ բնակարանային պայմաններ ապահովելուն ուղղված այս կարևոր նշաձողին հասնելու գործում»,– ասաց Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը։ «Մեր հովանավորների և կամավորների հետագա օժանդակությամբ մենք Հայաստանում կշարունակենք մատչելի բնակարանային պայմանների տրամադրմանն ուղղված աշխատանքները»,– հավելեց նա։

2010 ֆինանսական տարվա ընթացքում Հաբիթաթ ֆոր Հյումենիթին աշխարհում ծառայություններ է մատուցել ռեկորդային 74 960 ընտանիքի՝ նրանց տները կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու միջոցով։ Հաբիթաթը ևս 6 355 ընտանիքի աջակցել է վերականգնել տան կամ հողատարածքի նկատմամբ իրենց իրավունքները, իսկ 46 964 մարդու տեխնիկական օժանդակություն տրամադրել՝ իրավական օգնությունից սկսած մինչև շինարարական աշխատանքների գծով խորհրդատվություն և վերապատրաստում։

«Մենք գոհ ենք, որ նման ծանր տնտեսական իրավիճակում անգամ Հաբիթաթ ֆոր Հյումենիթին կարողացել է աշխարհով մեկ ռեկորդային թվով ընտանիքների օժանդակել՝ ավելի լավ պայմաններում բնակվելու համար»,– ասաց Ջոնաթան Ռեքֆորդը, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը։ «Մեր ազգային գրասենյակները Հաբիթաթի հիմնաքարն են։ Նրանց քրտնաջան աշխատանքն ու նվիրվածությունը հնարավոր դարձրին հասնել այս նշաձողին։ Մենք շնորհակալ ենք Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամին իր գործունեության համար», – ավելացրեց նա։

Հաբիթաթ ֆոր Հյումենիթին իր 300,000–րդ տունը վերակառուցեց 2008թ., 200 000–րդը՝ 2005թ., իսկ 100 000–րդը՝ 2000 թ.։

2013 թվականին Հաբիթաթ ֆոր Հյումենիթին հույս ունի ամբողջ աշխարհում տարեկան 100 000 ընտանիքի աջակցել նոր կամ վերանորոգված տուն ունենալու հարցում։

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ կազմակերպության «Ի՞նչ ենք մենք կառուցել» վերտառությամբ 2010 թ. տարեկան զեկույցի օրինակը այժմ կարելի է տեսնել առցանց՝ http://www.habitat.org/support/report/default.aspxհասցեով։ Զեկույցը ամփոփ ներկայացնում է ամբողջ աշխարհում Հաբիթաթի կատարած աշխատանքները։