1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Հաբիթաթ Արմենիան նպատակ է հետապնդում օժանդակել 600 նոր ընտանիքների Երևանում և Հայաստանի մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (24 հունիսի, 2010 )—Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը վերջերս մեկնարկել է մի շարք ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում` փորձելով մատչելի լուծումներ առաջարկել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք ապրում են վատ բնակարանային պայմաններում:

Ներկայումս Հաբիթաթ Արմենիան իրականացնում է բնակարանային վերանորոգման և միկրոֆինանսական ծրագրեր Երևանում, ինչպես նաև Արարատի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և Սպիտակ քաղաքում` նպատակ ունենալով ավելացնել պարզ, հարմար և մատչելի բնակարանների կարիք ունեցող ընտանիքների թիվը:

Մենք մտադիր ենք ընդլայնել մեր գործունեությունը Հայաստնում, որտեղ բնակարանային պայմանների բարելավման մեծ կարիք կա,-նշեց Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի գործադիր տնօրեն Իրինա Վանյանը մամլո ասուլիսի ժամանակ, որը տեղի ունեցավ այսօր Կոնգրես հյուրանոցում: Հաբիթաթ Արմենիայի ծրագիրը նպատակ ունի հնարավորինս մատչելի լուծումներ առաջարկել իր գործընկեր ընտանիքներին`օգնելով նրանց բարելավելու իրենց բնակարանային պայմանները¦,-ավելացրեց տիկին Վանյանը:  

Հայաստանի անկախացումից ի վեր մեր գործընկեր ընտանիքներն առաջին անգամ հնարավորություն ունեն բարեկարգելու իրենց բնակարանները շնորհիվ Հաբիթաթ Արմենիայի կողմից տրամադրվող բնակարանային միկրովարկերի,-ասում է Նարինե Թերզյանը` Հաբիթաթ Արմենիայի բնակարանային ոլորտի ֆինանսական ղեկավարը,-բնակարանային միկրոֆինանսավորումը նոր հասկացություն է Հայստանի ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար, և Հաբիթաթ Արմենիայի երկարաժամկետ նպատակներից մեկը ամբողջ երկրի մասշտաբով բնակարանային միկրովարկերից օգտվելու հնարավորություն ստեղծելն է:

Սոցիալական բնակարանների ծրագիրը մեկ այլ նորաստեղծ ծրագիր է, որում ներգրավված է Հաբիթաթ Արմենիան: Նախաձեռնությունը, որը անվանվել է սոցիալական բնակարանների ծրագիր Հայաստանում, կիրականացվի երեք հայաստանյան կազմակերպությունների և Նիդերլանդներում սոցիալական բնակարանային ոլորտում փորձառու մի խումբ հոլանդական կազմակերպությունների  համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել ինստիտուցիոնալ հիմքեր սոցիալական բնակարանների խթանման և զարգացման համար:

Վերջին տասնամյակի ընթացքում երկրում իրականացվող բնակարանային աննախադեպ աճը լուծում չտվեց ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային կարիքներին: Հայաստանում սոցիալական բնակարանների ծրագրի թիրախային խմբերն այն ընտանիքներն են, ովքեր միջոցներ չունեն բնակարարան գնելու կամ  բնակարանային վարկեր ձեռք բերելու,- ասում է տիկին Վանյանը: 

Անցյալ տարի Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան օժանդակել է  126 ընտանիքների`2000 թվականից ի վեր Հայաստանում սպասարկված  ընտանիքների ընդանուր թիվը հասցնելով 580-ի: Ներկայացված ծրագրերի շրջանակներում կազմակերպությունը նպատակ է հետապնդում օժանդակել ևս 600 ընտանիքների առաջիկա տարվա ընթացքում:  

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent