1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Հայաստանը շատ խոցելի է երկրաշարժերի և բնական աղետների համար: Այն և սեյսմիկ տեսանկյունից Եվրոպայի ամենաակտիվ երկրներից է, և գտնվում է սողանքների, գետային վարարումների վտանգի տակ, ինչպես նաև երկրաշարժերի հետևանքով հիդրոէլեկտրակայանների վնասվածքից կամ խափանումից  առաջացող հեղեղումների վտանգի տակ: Հայաստանը նաև ունի մեկ ատոմակայան:
Հայաստանը նաև ենթակա է կարկտահարության, որը, թեև ուղղակիորեն չի ազդում բնակարանների վրա, սակայն վնաս հասցնելով գյուղատնտեսությանը` կարող է բացասաբար անդրադառնալ տեղի տնտեսության, հետևաբար և տեղական բնակարանային ստանդարտների վրա, ինչպես նաև դրանք խոցելի դարձնել այլ աղետների համար:
Ինչպես նշված է Համաշխարհային Բանկի 2009թ. ռիսկերի վերլուծության զեկույցում, Հայաստանը բազմաթիվ աղետների ենթակա երկիր է, որին սպառնում են աղետների ազդեցության բարձր աստիճանը և լայնածավալ խոցելիությունը:
Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիայի Աղետների պատրաստվածության և արձագանքնման ռազմավարությունը ստեղծվել է բնորոշելու այն հիմնական սկզբունքները, ստանդարտները, զարգացման և համագործակցային շրջանակը,  որը պետք է կյանքի կոչվի Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի կողմից իր աղետների արձագանքման ծրագրով: Դա նկարագրում է այն եղանակը, որով Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան կարձագանքի Հայաստանում պատահած աղետներին և այն դերը, որով կազմակերպությունը կներգրավվի  աղետների ազդեցության մեղմման և պատրաստվածության խնդրում:
Ստեղծված ընթացակարգերը թույլ կտան Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիային ՀՖՀ միջազգային գրասենյակի աջակցությամբ, ինչպես նաև կարիքների և գրասենյակի կարողություների իրատեսական գնահատումից հետո արդյունավետորեն արձագանքել աղետներին, ուսուցանել համապատասխան անձնակազմին և ամրապնդել նվիրատուների հետ հարաբերությունները: Այս պլանը մշակվել է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի Աղետների արձագանքման ծրագրի թիմի կողմից` Շինարարության, դիզայնի և տեխնոլոգիայի և Աղետների արձագանքման Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի օգնականի օժանդակությամբ և ըստ ՀՖՀ միջազգային գրասենյակի Համաշխարհային աղետների արձագանքման ուղեցույցերի:

Ներկայումս  Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան հանդիսանում է Ընդլայնված Աղետների Կառավարման Թիմի և Ազգային պլատֆորմի անդամ, ինչպես նաև Կացարանի, Վաղ վերականգնման և ՋՍՀ խմբի անդամ:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների դեպքում կնեգրավվի համատեղ գործողություներում օգնելու Հայաստանի կառավարության ջանքերին` կյանքեր փրկելու և կորուստները նվազեցնելու նպատակով:

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent