1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

ՀՖՀ Արմենիան իրականացնում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում  ծրագիրը:
Ծրագրի տևողությունը 4 տարի է` 2014-2018 թթ, և այն իրականացվում է Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համագործակցությամբ:
Հայաստանի բնակչության կեսից ավելին բնակվում է բազմաբնակարան շենքերում (429.512 միավոր): Չորս շենքերից երեքը կառուցվել են 1951-1990 թթ. ընկած ժամանակահատվածում: Հայաստանում բնակարանների ջեռուցման ծախսերը կազմում են ընդհանուր էներգիայի օգտագործման 30 %-ից ավելին,  ջեռուցման նախկին կիրառված մեթոդները չեն հիմնվել էներգաարդյունավետության չափանիշների վրա: Կարևոր է բնակարանային էներգախնայողության խնդիրներին լուծումներ տալը, քանի որ այն կբերի էներգետիկ բարեփոխումների և կնվազեցնի էներգիայի վատնումը, ինչը կպակասեցնի թունավոր արտանետումները և օդի աղտոտվածությունը և կօգնի հաղթահարել կլիմայական փոփոխությունները:
Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված գործողությունների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն իրենց Կայուն էներգիայի գործողության պլանների Քաղաքապետերի դաշնագրի ներքո:
Մինչև 2018-ի դեկտեմբեր ամիսը ՀՖՀ Արմենիան կնվազեցնի էներգիայի ծախսը ընտրված բնակարանային և հանրային կառույցներում` էներգախնայողական միջոցառումների իրականացման, ինչպես նաև հանրային իրազեկման ու գիտելիքների փոխանակման միջոցով Սպիտակ և Վայք քաղաքներում: Հնարավորություն կստեղծվի օգտագործելու վերականգնվող էներգիան և մեծացնել դրա սպառումը բազմաբնակարան շենքերի շքամուտքերի և բակերի լուսավորության, ինչպես նաև տաք ջուր ստանալու նպատակով ընտրված բնակարանային և հանրային կառույցներում Վայքում և Սպիտակում:
Ծրագրի շրջանակներում 47 բազմաբնակարան շենքերում (27՝ Սպիտակում, 18՝ Վայքում) և Վայքի մշակույթի տան շենքում կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված գործողություններ, ինչպիսիք են տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվեն մոտ 145 հատ արևային մարտկոցներ շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով: Ինչպես նաև կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ 65 մ2 չափով և արևային մարտկոցներ 160 մ2 չափով Սպիտակի մանկապարտեզի շենքում էներգիա ստանալու և լողավազանը աշխատեցնելու նպատակով: Կձևավորվեն համայնքային ֆորումներ Սպիտակ և Վայք քաղաքներում՝ բնակիչների և քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ՝ պարբերաբար քննարկելու էներգիայի խնայողության և արդյունավետության հետ կապված խնդիրները և գտնել կիրառելի լուծումներ իրենց տների, շենքերի, համայնքերի համար:

Ծրագիրը իրականացվում է երկու քաղաքապետարանների՝ Վայքի և Սպիտակի հետ համատեղ, որոնք 2014թ. ստորագրել են Եվրոմիության կողմից ստեղծած Քաղաքապետերի դաշնագիրը, որի համաձայն պարտավորվում են իրենց համայնքներում իրականացնել Կայուն էներգիայի Գործողության պլանները և նվազեցնել CO2-ի արտանետումները 20%-ով իրենց քաղաքներում մինչև 2020թ.-ը:

 

Share

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent