Տպել

Հայաստանում բնակարանային ոլորտի ներկա վիճակի վրա ազդել են հետևյալ երեք հիմնական իրադարձությունները. բնակարանների լայնածավալ սեփականաշնորհում ներառող տնտեսական և                սոցիալական անցումային շրջանը, Սպիտակի ավերիչ երկրաշարժը և Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ արյունալի հակամարտության հետևանքով փախստականների մեծ ներհոսքը։ Ներկայումս, երկրի բնակարանային ֆոնդի 96 տոկոսը մասնավորեցված է, իսկ մնացյալ չորս տոկոսը, որը  պետական սեփականություն ներքո է և օգտագործվում է սոցիալական խնդիրների լուծման համար/վարձակալություն/, նախատեսված չէ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Մատչելի բնակարանների ձեռքբերման համար պետական աջակցության համակարգ գոյություն չունի։

1988թ. երկրաշարժը ոչնչացրեց երկրի հյուսիսարևմտյան շրջանի բնակարանային ֆոնդի մեծ մասը՝ գետնին հավասարեցնելով Սպիտակ քաղաքը։
Այժմ, երկրի բնակչության 5 տոկոսը դեռևս ապրում է ժամանակավոր կացարաններում։ Ժամանակավոր կացարանները ներառում են մետաղյա վագոններ, վթարային կամ կիսավեր շենքեր, ինչպես նաև հասարակական շենքեր, ինչպիսիք են նախկին թանգարանները, դպրոցները կամ հանրակացարանները։ Մեծ քաղաքներում բնակարանային շենքերի մեծ մասի վիճակն աղետալի է և շարունակում է վատթարանալ թերի պահպանության և սպասարկման  պատճառով։
Հաբիթաթ Արմենիա հիմնադրամն անբավարար բնակարանային պայմանների խնդիրը լուծում է տարբեր եղանակներով`իրականացնելով  տների վերանորոգման, կիսակառույց տների շինարարությունը ավարտին հասցնելու, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման ծրագրեր այդ գործում կամավորների ներգրավման միջոցով։ Որպես կանոն, Հաբիթաթ Արմենիան աշխատում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների հետ՝ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ` տրամադրելով շահույթ չհետապնդող և տների վերանորոգման մատչելի  վարկեր, որոնք ժամանակի ընթացքում ետ են վերադարձվում:

2013թ. փետրվարի 1–ի դրությամբ Հաբիթաթ Արմենիան ծառայություն է մատուցել ավելի քան 2500 գործընկեր ընտանիքների և մոտակա  տարիներին մտադիր է սպասարկել ավելի շատ ընտանիքների՝ նվիրատուների, գործընկերների և կամավորների օգնությամբ։