1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Հաբիթաթ ֆոր Հյումենիթին քրիստոնեական, շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է վերացնել անբավարար բնակարանային պայմաններն ամբողջ աշխարհում:  1976 թվականին ստեղծվելուց ի վեր, կազմակերպությունն ամբողջ աշխարհում կառուցել և վերանորոգել է շուրջ 600 հազար տուն և բնակարան՝ ավելի քան 3 միլիոն մարդու ապահովելով պարզ, պատշաճ և մատչելի կացարանով:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան (ՀՖՀԱ) հանդիսանում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլի ազգային գրասենյակը Հայաստանում:

Հայաստանում Հաբիթաթը սկսել է գործունեությունը 2000թ.-ին ¨ այժմիրականացնում է տների և բնակարանների վերակառուցման ու վերանորոգման ծրագրեր, տրամադրում բնակարանաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ,  ինչպես նաև աշխատանքներ տանում երկրում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Կամավորների աշխատանքի և գործընկեր ընտանիքների ուժերով Հաբիթաթը կառուցում և վերականգնում է պարզ և պատշաճ կացարաններ՝ այդ նպատակով ընտանիքներին տրամադրելով մատչելի և շահույթ չհետապնդող փոխառություններ: Գործընկեր ընտանիքների ամսական վճարումների գումարները հավաքվում են «Շրջանառու ֆոնդում» և կրկին օգտագործվում Հաբիթաթի կողմից նոր տների կառուցման կամ վերանորոգման համար:

 

Share

Հայաստանում կենսապայմանների բարելավում

ՖՏ 2017 Տարեկան Հաշվետվություն

Ամբողջական նյութը տես այստեղ

Էներգախնայողության օգտակար խորհուրդներ


Designed by Naviscent