1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

 

Հարգելի ընթերցող,


Մեր տեսլականը մի այնպիսի աշխարհ է, որտեղ յուրաքանչյուր ոք ունի ապրելու իր արժանվույն տեղը: Մենք` «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ի աշխատակիցներս, լիովին ընդունում և ջանք չենք խնայում՝ ստեղծելու մի այդպիսի աշխարհ: Ահա թե ինչու յուրաքանչյուր տարին էլ ավելի շատ ընտանիքների է պարգևում ապահով և անվտանգ ապաստան ունենալու բերկրանքը: Հայաստանը պետք է դառնա այն երկիրը, որտեղ յուրաքանչյուր ոք կունենա ապրելու պատշաճ կացարան:
Հաբիթաթ Արմենիայի 2019թ.-ի ֆինանսական տարվա ծրագրերի մասին ընթերցելիս դուք կիմանաք ոչ միայն մեր իրականացվող և նախատեսվող ծրագրերի մասին, այլև կծանոթանաք Հաբիթաթ Արմենիայի 2018թ.-ի ֆինանսական տարվա հիմնական  ձեռքբերումներին:
Այսպիսով, ես անչափ ուրախ եմ, որ 2018 թ.-ին, մեր գործընկեր ընտանիքների, միջազգային և տեղական կամավորների, գործընկեր ֆինանսական կազմակերպությունների  և այլ աջակիցների միասնական ջանքերի շնորհիվ մենք օգնել ենք 1,703 ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների, Գլոբալ վիլիջ ծրագրի շրջանակում ընդունել ենք 5 կամավորական թիմերի և 2,856 ընտանիքների  տրամադրել ենք բնակարանային ոլորտի աջակից ծառայություններ, ինչպես նաև բազմազանեցրել ենք առկա ծրագրերը:
Այնուամենայնիվ, 2018թ.-ի ֆինանսական տարվա հիմնական ձեռքբերումը  «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի մեկնարկն էր, որի շրջանակում ստեղծվեց «Նորոգի» Ռեսուրսային Կենտրոն:
Ձեր աջակցությամբ մենք կշարունակենք ներդնել մեր ջանքերը` հասնելու Հաբիթաթ Արմենիայի տեսլականին:
Միասին մեք կարող ենք փոխել աշխարհը:

 

Հարգանքներով՝

Լուիզա Վարդանյան,

Գործադիր տնօրեն

 

Share


Designed by Naviscent