1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Վահրամ Կիրակոսյանը միացել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամին որպես հիմնական աշխատող 2018 թվականի օգոստոսին և որպես պայմանագրային՝ շինարարության մասնագետ մատուցել է տեխնիկական աջակցության ծառայություն գործընկեր ընտանիքներին և «Գլոբալ Վիլիջ» խմբերին 2016 թվականի մայիսից:
Որպես շինարարության համակարգող` նա պատասխանատու է շինարարական նորմերին համապատասխանության և շինարարական և նախագծային ընկերությունների, կամավորների և գործընկեր ընտանիքների վերահսկման համար, ինչպես նաև շինարարական ծրագրերի տեխնիկական բաղադրիչների մոնիտորինգի, ներդրման և զարգացման: Նրա պարտականությունները ներառում են տեխնիկական աջակցության տրամադրումը  ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին և կարիքավոր մարդկանց, ինչպես նաև շինարարության, էներգոարդյունավետության, վերականգնվող էներգիայի լուծումների (հիմնականում արևային ֆոտովոլտային և արևային ջերմային) ոլորտներում դասընթացների վարումը:
Վահրամն ունի ճարտարապետության թեկնածուի, միջավայրի դիզայնի մագիստրոսի կոչումներ և շինարարական պրոյեկտների կառավարման վկայական: Մինչ Հաբիթաթ Արմենիայում աշխատելը Վահրամը շուրջ վեցը տարի ներգրավված է եղել զանազան նախագծային և շինարարական աշխատանքներում: Նա մասնակցել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) կենտրոնական մասնաճյուղի նախագծման աշխատանքներին:

Share


Designed by Naviscent