1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամն իրականացնում է 
«Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագիրը նպատակ ունի բարելավել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները՝ նրանց հնարավորություն տալով ձեռք բերել նոր և օգտագործված, ձևափոխված և վերանորոգված կահույք, շինանյութ և տան պարագաներ: Բնակարանային աջակից ծառայությունների միջոցով հետաքրքված անձանց գործնական խորհուրդներ կտրամադրվեն բնակարանի կարգավիճակի և էներգաարդյունավետության բարելավման վերաբերյալ:
Ծրագիրը հնարավորություն կընձեռի տարբեր կարողություններ և զանազան մասնագիտություններ ունեցող կամավորներին մասնակցել կենտրոնի աշխատանքներին, ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ ստանալով աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն։ Ծրագրի ավարտին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը կստեղծի Սոցիալական ձեռնարկություն, որը կանվանվի «Նորոգի» ռեսուրսային կենտրոն և կշարունակի տրամադրել վերոնշյալ ծառայությունները:
Վերոնշյալ ապրանքների վաճառքը հնարավորություն կտա «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամին՝ աջակցելու ավելի շատ ընտանիքների:
Կենտրոնն աշխատելու է նվիրատվությունների հիման վրա, ուստի, որպես նվիրատվություն, կազմակերպություններից և անհատներից ընդունվում է նոր կամ քիչ օգտագործված կահույք, շինանյութ և կենցաղային տեխնիկա, ինչպես նաև դրամական նվիրատվություն: Կազմակերպությունը կտրամադրի փոխադրման ծառայություններ:
Օգնեք մեզ ավելի շատ ընտանիքների պարգևելու անվտանգության և կայունության զգացում, որոնք սերտորեն կապված են ապահով և արժանապատիվ կացարան ունենալու հետ: Ցանկացած նվիրատվություն այսօր նշանակում է, որ մեկ այլ ընտանիք ձեռք կբերի ուժ, կայունություն և անկախություն՝ կերտելու ավելի լավ ապագա

•    Նվիրաբերե ՛ք նոր կամ քիչ օգտագործված կահույք, շինանյութ և կենցաղային տեխնիկա
•    Կատարե ՛ք դրամական նվիրատվություն՝ փոխանցելով գումարը հետևյալ հաշվեհամարին՝001174127005 HSBC բանկ Հայաստան
(խնդրում ենք նշել ձեր անունը, ազգանունը և ծրագրի կոդը՝ Նորոգի)  
•    Դարձե՛ք կամավոր
•    Մենք ողջունում ենք ձեր բոլոր առաջարկները:


Ակնկալում ենք ստանալ հանդիպման հնարավորություն  և առավել մանրամասն ներկայացնել ծրագիրը: Նվիրատվություն կատարելու կամ ծրագրի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմեք «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի ղեկավար Արտուր Մեսրոպյանին՝
Էլ. փոստի հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Հեռ.՝ +37455-106213, +37410587188

Share


Designed by Naviscent