Տպել

Վարսենիկ Խլոյանը միացել է §Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա¦ հիմնադրամի թիմին 2015թ. մարտին որպես Ծրագրի ղեկավար: Նա պատասխանատու է բնակարանների ֆինանսավորման ծրագրերի ղեկավարման համար և օժանդակում է բազմաբնակարան շենքերի վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի ֆինանսական մոդելների մշակմանը: Նա ունի Կանաչ էներգիայի և կայուն զարգացման բիզնեսների կառավարման ոլոտում մագիստրոսի կոչում (Բոլոնիայի համալսարան)և ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ, որից 6-ը՝ բանկային ոլորտում: 

Վարսենիկն աշխատել է §Ինեկոբանկ¦ ՓԲԸ-ում որպես Արտաքին կապերի թիմի ղեկավար և պատասխանատու է եղել ֆինանսական ռեսուրսների ներգրավման և միջազգային ֆինանսական կառույցների հետ կապերի հաստատման համար: Նա 2014-2015թթ –ին աշխատել է Վրաստանում և Ղրղրստանում որպես ծրագրի համակարգող ջրատար համակարգերի կառուցման ոլորտում աշխատող գերմանական կազմակերպության համար: Վարսենիկն ունի ծրագրերի գնահատման, շուկայի զարգացման և բիզնես վերլուծությունների հմտություններ տարբեր ոլորտներում: