Տպել


Հասմիկն աշխատում է ՀՖՀԱ հիմնադրամում` որպես «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի օգնական, հաղորդակցության հարցերով համակարգող: Նա Հաբիթաթ Արմենիայի թիմին միացել է 2013 թ-ի հոկտեմբերից` որպես Ադմինիստրատիվ օգնական: Ունենալով բակալավրի աստիճան լեզվաբանության և լրագրության ոլորտներում, ինչպես նաև մագիստրոսի աստիճան դիվանագիտության ոլորտում (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, ԼՄՀ,  Միջազգային լրագրության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ)` նա աջակցում է վերոնշյալ ծրագրերի շրջանակներում գործողությունների իրականացմանը:
Նա սովորել է նաև Ֆրանսիայում` Վերսալի Սուրբ Քվենտինի անվան համալսարանում` «Արկտիկական հետազոտություններ բաժնում», աշխատել «Արմենպրես» լրատվական գործակալությունում` որպես լրագրող, թարգմանիչ և խմբագիր, ինչպես նաև  «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ում՝ որպես Ծրագրերի համակարգող: