1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Նորա Գանեսկու (ռումինացի), ռազմավարության մշակման և կազմակերպական զարգացման խորհրդատու, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ

Նորա Գանեսկուն փորձառու դասընթացավար է և հաստատագրված գնահատման մասնագետ: Նա աջակցում է միջազգային կազմակերպություններին տարբեր ծրագրեր իրականացնելու գործում: Տիկին Գանեսկուն նաև ավագ մենեջեր է՝ մասնագիտացած կազմակերպական և ռազմավարությունների զարգացման, կազմակերպական ուսուցման և գիտելիքների փոխանակման ոլորտներում (Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ, Եվրահանձնաժողով): 

Նրա աշխատանքի հիմնական ուղղություններն են՝ կազմակերպական զարգացման ուղիների մշակումը, դասընթացների վարումը և մասնակցային քննարկումների վրա հիմնված աջակցությունը որևէ կազմակերպության փոփոխվող գործընթացներին: 

Ռազմավարությունների մշակումը, գնահատումը, միջմշակութային հաղորդակցությունը, թիմերի հետ աշխատանքը (այդ թվում նաև՝ նոր ծրագրային թիմերի), ղեկավարման հմտությունների դասավանդումը և ծրագրերի ղեկավարումը նույնպես կազմում են նրա աշխատանքի անքակտելի մասը:

 
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ

2004 թ-ից Հաբիթաթ ֆոր Հյումենիթին աշխատում է Սլովակիայում՝ համագործակցելով <<Շրջակա միջավայրի պահպանության վերապատրաստման նախագիծ>> տեղական հասարակական կազմակերպության հետ: Ի սկզբանե Հաբիթաթ ֆոր Հյումենիթին տրամադրում էր տան բարենորոգման միկրովարկեր երկրի արևելքում բնակվող գնչուական համայնքին: Այնուհետև կազմակերպության գործունեությունը ընդլայնվեց, և ծրագրերի իրականացումը իրական դարձավ նույն տարածաշրջանի մի շարք քաղաքներում և գյուղերում:

Այսպիսով, Հաբիթաթ ֆոր Հյումենիթին տրամադրում է մատչելի միկրովարկեր՝ օգնելով գնչուական համայնքին իրականացնել տների վերանորոգում: Այն նաև կազմակերպում է ֆինանսական դասընթացներ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար ՝ այսպիսով օգնելով նրանց առավել արդյունավետ կառավարել իրենց եկամուտն ու վարկերը:
Կայքէջ՝ http://www.habitat.org

Share


Designed by Naviscent