1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Անդրաշ Սեկեր (հունգարացի), տեղական գրասենյակի ղեկավար, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի, Հունգարիա

Անդրաշ Սեկերը Հաբիթաթ ֆոր Հյումենիթի կազմակերպության հունգարական գրասենյակում աշխատում է 2007 թ-ից՝ վերջին երկու տարիների ընթացքում զբաղեցնելով տեղական գրասենյակի ղեկավարի պաշտոնը:
Պրն Սեկերը քաղաքական գիտությունների մագիստրոս է (գիտական աստիճանը շնորհվել է Բուդապեշտի Eötvös Lóránd համալսարանի կողմից): Աշխատելով Հաբիթաթ ֆոր Հյումենիթի կազմակերպությունում՝ փորձագետը աշխատել է տարբեր երկրներում և հատկապես Հունգարիայում բնակարանային ապահովվածության բնագավառում աղքատության և դրա հետ կապված լուծումների շուրջ:


Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Հունգարիա

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի կազմակերպության Հունգարիայի գրասենյակը (ՀՖՀՀ) գործում է 1996 թ-ից: Այդ ժամանակից ի վեր ՀՖՀՀ-ն օգնել է ավելի քան 2000 ընտանիքների. 150 ընտանիքներ կարողացել են նոր տներ փոխադրվել, 620 ընտանիք վերանորոգել է բնակարանները և 1300 ընտանիք մասնակցել է դասընթացների, որոնք ուղղված են եղել ֆինանսների կառավարմանը և էներգիայի արդյունավետությանը:
Բնակարանային ապահովման քաղաքականությունը քարոզելու և տեղական նշանակության ուղղակի գործողությունների միջոցով ՀՖՀՀ-ն ձգտում է օգնել բնակարանային աղքատության մեջ գտնվող 1.5 մլն մարդկանց:
Կազմակերպության ներկայիս գործողությունները ներառում են Բուդապեշտի գնչուական թաղամասերում և տնազուրկ մարդկանց համար իրականացվող բնակարանային ապահովության ծրագրերը:
ՀՖՀՀ-ն հրապարակում է ամենամյա զեկույց Հունգարիայում բնակարանային աղքատության վերաբերյալ, ինչպես նաև մշակում է առաջարկություններ բնակարանային ապահովության այլընտրանքային քաղաքականության վերաբերյալ:
Կայքէջ՝ http:// www.habitat.hu

 

 

Share


Designed by Naviscent