1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Աստղինե Պասոյան (հայ), էներգիայի արդյունավետության փորձագետ, Էներգախնայողության աջակցման հիմնադրամ

Աստղինե Պասոյանը էներգիայի արդյունավետության և բնակարանային ապահովման հարցերով շուրջ 20 տարվա փորձառությամբ փորձագետ է, ծրագրի ղեկավար, դասընթացավար, քաղաքականության խորհրդատու Հարավարևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում: Վերջին տասնամյակի ընթացքում փորձագետը ղեկավարել է էներգիայի արդյունավետության (ԷԱ) ոլորտի պլանավորման և իրավական բարեփոխումներին ուղղված նախագծեր, իրականացրել է շուկայի գնահատում և տնտեսության տարբեր հատվածներում էներգախնայողության  և ԷԱ զարգացման ներուժի ուսումնասիրություններ, նպաստել է ոլորտում կարողությունների զարգացմանը և իրավական բարեփոխումներին: Փորձագետի այլ աշխատանքները ներառել են՝  ԷԱ ներդրումների համար ֆինանսական սխեմաների մշակումը, կլիմայի փոփոխությունը, անցումային փուլում գտնվող երկրներում ԷԱ և վերականգնվող էներգիայի ոլորտներում ներդրումային միջավայրը, էներգիայի սերտիֆիկացման և մակնշման քաղաքականության ձևավորումը, բնակարանային և հանրային շինություններում ԷԱ քարոզումը, բնակարանային ապահովման կառավարման և սպասարկման քաղաքականությունները, մունիցիպալ էներգետիկ պլանավորումը և այդ հարցերի հանրայնացումը: Նա հանդես է եկել որպես ԷԱ, քաղաքային ջեռուցման և վերականգնվող էներգիայի ոլորտի օրենքների և կանոնակարգերի շուրջ իրականացված մի շարք հետազոտությունների հիմնական հեղինակ, վերանայել է համատիրությունների վերաբերյալ 13 երկրների օրենսդրությունները, ուսումնասիրել ԷԱ ֆինանսավորման, էներգիայի սերտիֆիկացման և մակնշման կանոնակարգերի ձևավորման, ԷԱ ֆինանսավորման ոչ թանկարժեք սխեմաների, այդ թվում փոքրածավալ համատիրությունների համար շրջանառու ֆոնդերի ձևավորման ոլորտում առկա միջազգային փորձը:
Տկն Պասոյանը նաև ղեկավարել է ջեռուցման, ԷԱ և վերականգնվող էներգիայի վերաբերյալ օրենքների իրավական բարեփոխումներն ու լոբբինգը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Ղազախստանում, ԷԱ ազգային ռազմավարությունը Մակեդոնիայում և ԷԱ գործողությունների ազգային ծրագրերը Արևմտյան Բալկանների երկրների մեծամասնությունում, Ուկրաինայում և Մոլդովայում, քաղաքային ջեռուցման քաղաքականությունների վերանայումը Հարավարևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում:
Փորձագետը հիմնել է շրջանառու չորս ֆոնդ, որոնք աջակցում են համատիրություններին ԷԱ ոլորտում ծրագրեր իրականացնելու գործում: 2003 թ-ից ի վեր <<Էներգախնայողության աջակցման հիմնադրամ>> ՀԿ-ի միջոցով նաև բնակարանային և համայնքային մակարդակներում փորձագետը ղեկավարում է ԷԱ և էներգիայի պլանավորման ուղղությամբ իրականացվող նախագծերը:

Էներգիայի խնայողության հիմնադրամ

Էներգախնայողության աջակցման հիմնադրամը  (ԷԱՀ) հիմնադրվել է 2003 թ-ին՝ աշխատելով մի շարք դոնորների և ՀԿ-ների հետ բնակարանային և համայնքային հատվածներում (որտեղ կոմունալ ծախսերը բեռ են անապահով տնտեսությունների և ֆինանսական սուղ վիճակում գտնվող համայնքային բյուջեների համար)  ԷԱ շուրջ իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ: ԷԱՀ-ը նաև շարունակել է իրականացնել <<Էներգախնայողության դաշինք>> ՀԿ-ի առաքելությունը Հայաստանում: 2013 թ-ից ի վեր ԷԱՀ-ը հպարտությամբ աջակցում է Եվրամիության կողմից ձեռնարկված Քաղաքապետերի դաշնագրի իրականացմանը և օգնում հայաստանյան համայնքներին էներգետիկ ոլորտում շարունակական պլանավորմանն ուղղված վերջիններիս ջանքերին:
Կայքէջ՝ http://www.esfarmenia.org/

 

Share


Designed by Naviscent