1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Մագդալենա Ռուշկովսկա-Ցեսլյակ (լեհ), ծրագրերի ղեկավար, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի կազմակերպության Լեհաստանի գրասենյակ

Մագդալենա Ռուշկովսկա-Ցեսլյակը ավարտել է Հանրային քաղաքականության ինստիտուտի (Վարշավայի համալսարան) սոցիալ-տնտեսական մենեջմենթի ֆակուլտետը: Նա ունի եվրոպական, այդ թվում՝ միկրոֆինանսական ուղղվածությամբ ծրագրերի ղեկավարման ավելի քան 12 տարվա փորձ:
Տկն Ռուշկովսկա-Ցեսլյակը համակարգել է ՀԿ-ների, հանրային կառավարման մարմինների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը խթանող եվրոպական ցանցերը, ինչպես նաև՝ միջազգային դասընթացներին և հետազոտություններին առնչվող ծրագրեր:
ՀՖՀ Լեհաստանի գրասենյակում աշխատում է արդեն 3 տարի. փորձագետը մշակում է ռազմավարական ծրագրերի շարք, վերահսկում է ընթացիկ ծրագրերի իրականացումը և պատասխանատու է ռազմավարական համագործակցության մշակման համար: Նա նաև ՀՖՀ Լեհաստանի գրասենյակի կառավարման խորհրդի անդամ է:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի կազմակերպության Լեհաստանի գրասենյակ

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի կազմակերպության Լեհաստանի գրասենյակը (ՀՖՀ Լեհաստանի գրասենյակ) հիմնվել է 1992 թ-ին Գլիվիցեում, և ի դեմս այդ գրասենյակի՝ Հաբիթաթն առաջին անգամ ներկայացվել է Եվրոպայում: Այն իր գործունեությունն իրականացնում է Վարշավայի տեղական գրասենյակի և Գլիվիցեում գտնվող դուստր կազմակերպության միջոցով (երկուսն էլ գրանցված են որպես հանրօգուտ կազմակերպություններ):
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի կազմակերպության գլոբալ առաքելությանը համահունչ՝ ՀՖՀ Լեհաստանի գրասենյակն աշխատում է բնակարանային աղքատությունը վերացնելու և արդյունավետ բնակարանային քաղաքականության մշակմանը նպաստելու ուղղությամբ: Կամավորական աշխատանքի, դրամական միջոցների և նյութական հատկացումների հայթայթման միջոցով ՀՖՀ Լեհաստանի գրասենյակը կառուցում և վերաբնակեցնում է արժանավայել և մատչելի բնակարաններ անապահով ընտանիքների և խոցելի խմբերի հետ համագործակցությամբ:
Կազմակերպության գործունեությունն ուղղված է աղքատ ընտանիքներին, խոցելի խմբերին, որոնք հատկապես խոցելի են բնակարանային անապահովության տեսակետից (հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, սոցիալական տներում ապրող ընտանիքներ, խնամատար հաստատություններում ապրող երիտասարդներ):
ՀՖՀ Լեհաստանի գրասենյակի աշխատանքներին տարեկան կտրվածքով աջակցում են 15 մշտական կամավորներ գրասենյակային աշխատանքներում և մոտավորապես 250 կամավորներ՝ (կորպորատիվ և Գլոբալ Վիլիջ) ընթացիկ շինաշխատանքներում և վերանորոգման ծրագրերում:

Կայքէջ՝ http://www.habitat.pl

Share


Designed by Naviscent