1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Վոլոդիմիր Բրիհիլևիչ (ուկրաինացի), գործադիր տնօրեն, Տեղական կառավարման հետազոտությունների կենտրոն

Վոլոդիմիր Բրիհիլևիչը Լվովում գտնվող «Տեղական կառավարման հետազոտությունների կենտրոն» համայնքային ՀԿ-ի ղեկավարն է: Պրն Բրիհիլևիչը նշանակալի գիտելիքների է տիրապետում, ինչը թույլ է տալիս մեկտեղել իրավական հարցերի, հաշվապահության, շինությունների պահպանման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի ոլորտում մասնագիտական գիտելիքները:
Փորձագետը մասնագիտորեն ղեկավարում է բազմաբնակարան շենքերի, հողային հարցերի, ծառայություն մատուցողների հետ վեճերի լուծման, վերապատրաստումներ անցկացնելու միջոցառումները և համատիրությունների հետ աշխատանքը:
Փորձագետն ակտիվորեն ներգրավված է եղել զանազան ծրագրերում, որոնց նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցային ներուժի խթանումն էր: Նա նաև իրականացրել է մի շարք վերլուծական հետազոտություններ՝ մշակելով տարածաշրջանային զարգացման ռազմավարության համապատասախան առաջարկներ: Տարածաշրջանային և միջազգային մակարդակներում տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության խթանումը ևս նրա ձեռքբերումների թվում է:


Տեղական կառավարման հետազոտությունների կենտրոն

Տեղական կառավարման հետազոտությունների կենտրոնը (ՏԿՀԿ) շահույթ չհետապնդող ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է՝ հիմնված 2007 թ-ին: ՏԿՀԿ գործունեությունը հիմնականում ուղղված է համայնքային քաղաքականությանը, համայնքային զարգացմանն ու կառավարմանը: Կենտրոնը նաև սերտորեն առնչվում է բնակարանային գույքի կառավարման, համատիրությունների ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանն աջակցելու և Ուկրաինայում բնակարանային տնտեսության բարեփոխումների ռազմավարության մշակման հարցերին:
ՏԿՀԿ-ն ունի տևական և հաջողված փորձ Ուկրաինայում բնակարանային գույքի կառավարման և սպասարկման բարեփոխումներին առնչվող ծրագրերի և վերլուծությունների ասպարեզում, ինչպես նաև փորձառություն Արևելյան Եվրոպայի երկրների բնակարանային կառավարման ուսումնասիրման և բնակարանային կառավարման և սպասարկման համակարգի բարեփոխումների վերաբերյալ դասընթացներ անցկացնելու բնագավառում:
Երկրում համապատասխան փորձագետների առկայությունը ՏԿՀԿ-ին թույլ է տվել ձևավորել գործընկերային ցանց՝ Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններում վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար: Այս խնդիրները լուսաբանելու համար ստեղծվել են նաև հետևյալ կայքէջերը՝ www.cdms.org.ua, www.epi.lviv.ua:
ՏԿՀԿ-ն աջակցել է Ուկրաինայի 8 քաղաքներին համատիրությունների համար ավտոմատացված հաշվապահություն մշակելու և կիրառելու գործում: Նաև աջակցություն է ցուցաբերվել Ուկրաինայի բնակարանային օրենսգիրքը վերանայելու և մի շարք քաղաքներում համատիրությունների ռեսուրսային կենտրոններին դասագրքեր տրամադրելու միջոցով:
Այսպիսով, ՏԿՀԿ-ի գործողություններն ուղղված են Ուկրաինայի համայնքային տնտեսության բարեփոխումների խթանմանը, համայնքային իշխանությունների և լայն հանրության միջև երկխոսությանը նպաստելուն, ինչպես նաև տեղական իշխանությունների և թիրախ խմբերի միջև համագործակցության արդյունավետ միջոցներ և ռազմավարություն մշակելուն:
Կայքէջ՝ http://www.cdms.org.ua

Share


Designed by Naviscent