1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Յարոսլավա Զապլետալովա (սլովակ), ճարտարապետ-գիտաշխատող, Բնակարանային հարցերով ինստիտուտ

Յարոսլավա Զապլետալովան սովորել է Բրատիսլավայի տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում՝ թեկնածուական հետազոտությունն ավարտելով 1985 թ-ին: Որպես ճարտարապետ՝ տկն Զապլետալովան զբաղվել է բնակարանային ապահովվածության տարբեր հարցերով: 1992 թ-ին նա համահիմնադրել է Բնակարանային հարցերով ինստիտուտը:

Տկն Զապլետալովայի տեխնիկական և հետազոտական գործունեությունն ուղղված է տնտեսագիտությանը, ժողովրդագրությանը, ինչպես նաև բնակարանային ապահովվածության զարգացման վրա ներգործող տեխնոլոգիական, սոցիալական և այլ հարցերին: Փորձագետը նաև աշխատել է ներպետական բնակարանային շուկայի ձևավորման իրավական և ինստիտուցիոնալ միջավայրի վերափոխման հետ կապված փոփոխությունների վրա:

Տկն Զապլետալովան անցումային փուլում գտնվող բազմաթիվ երկրներում աշխատել է միջազգային ծրագրերի շրջանակներում: Նա իր նախկին փորձն ու գիտելիքները ներդրել է Սլովակիայում և անցումային այլ երկրներում՝ տևական աջակցություն տրամադրելով համատիրություններին կրթական հարցերում:

Փորձագետը ներկայում աշխատում է Մոլդովայում, Վրաստանում և Ռուսաստանի Դաշնությունում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող միջազգային ծրագրերում, որոնց նպատակն էբնակարանային և կոմունալ հատվածի բարեփոխումն ու էներգաարդյունավետությունը:

 

Բնակարանային հարցերով ինստիտուտ

Բնակարանային հարցերով ինստիտուտը (ԲՀԻ) ներկայում աշխատում է Սլովակիայում բնակարանային ապահովման քաղաքականության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Ի սկզբանե հիմնադիրների նպատակն էր աջակցել բնակարանային հատվածի անցմանը բնակարանայինապահովման քաղաքականության կենտրոնացված համակարգից շուկայական հարաբերությունների վրա հիմնված համակարգին:

ԲՀԻ-ն համագործակցում է շինարարության և հանրային գործունեության նախարարության հետ (բնակարանային ապահովության պետական քաղաքականության հարցերով) բնակարանային ապահովման քաղաքականության նոր իրավական, կառավարման և ֆինանսական կառուցվածք սահմանելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացման և տեղական ու տարածաշրջանային մակարդակներում ֆինանսական և սոցիալական զարգացման գործիքներ մշակելու հարցերում: Աշխատանքը նաև նպատակ ունի սահմանել նոր պարտավորություններ պլանավորման և զարգացման, ինչպես նաև բնակարանային շուկան հիմնովին վերակազմավորելու և վերակառուցելու հարցերում:

ԲՀԻ-ի կողմից համերկրացի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացված որոշ կարևոր հետազոտություններ և վերլուծություններ վերջերս անդրադարձել են օրենսդրական նոր շրջանակներում բնակարանային ապահովության համակարգի զարգացման հարցերին: Անդրադարձ է արվել նաև ինստիտուտների և բնակիչների դերերը վերասահմանելուն, ինչպես նաև տարածաշրջանային և տեղական զարգացման պլանավորման գործիքներին: Գործողությունները զգալիորեն ուղղված են եղել բնակիչների և համատիրությունների համար վերապատրաստման հնարավորություններին, իսկ վերջիններիս աջակցություն է ցուցաբերվել սեփականաշնորհված բնակարանների վերանորոգման հետ կապված հարցերում:

 

Share


Designed by Naviscent