1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Իրենա Բումովա (չեխ), ճարտարապետ-գիտաշխատող, Գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտ

Իրենա Բումովան ճարտարապետ-գիտաշխատող է բնակարանային ապահովության և սոցիալ-տնտեսական հարցերի վարչությունում: Նա 2004 թ-ին ավարտել է Չեխիայի տեխնիկական համալսարանը Պրահայում: Տկն Բումովան ուսանել է ճարտարապետության ֆակուլտետում՝ մասնագիտանալով ճարտարապետության և քաղաքաշինության հարցերում: Ներկայում նա ասպիրանտ է նույն համալսարանում: Նրա հետազոտությունն ուղղված է քաղաքաշինական միջավայրի ձևավորմանը. նորարարությանը և գործընթացներին, վերափոխումներին և փոփոխությունների դինամիկային, արժեքներին և որակներին: 2008 թ-ից Չեխիայի Հանրապետության հավաստագրված ճարտարապետ է:

Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտ, Բնակարանային ապահովության սոցիալ-տնտեսական հարցերի վարչություն

Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտը հայտնի է բնակարանային ապահովության սոցիալ-տնտեսական հարցերի վարչության գործունեությամբ:
Վարչության հետազոտական հիմնական գործունեությունն առնչվում է բնակարանային ապահովության թե՛ սոցիալական, և թե՛ տնտեսական հարցերին՝ դրանով իսկ ներառելով բազմաբնույթ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ բնակարանային ապահովության մոտեցումները, բնակարանային նախընտրությունները, բնակարանային մատչելիությունը, բնակարանային ապահովության քաղաքականության և բնակարանային ապահովության սոցիալական համակարգերի միջազգային համադրությունները:
Վարչության հետազոտական աշխատանքները անդրադառնում են քաղաքականության բարեփոխումների էկոնոմետրիկ մոդելավորումներին, ինչպիսիք են՝ վարձակալության ոլորտի նվազագույն կանոնակարգումը, բնակարանային ապահովության նպաստների և բնակարանային ապահովության ներդրումը, բնակարանային ապահովության ֆինանսավորումը, բնակարանային շուկայի արդյունավետությունը և բնակարանային գների ինդեքսները:
Կայքէջ՝ http://www.soc.cas.cz

 

Share


Designed by Naviscent