1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Դմիտրո Լևիցկիյ (ուկրաինացի), իրավաբան, Համայնքային զարգացման ինստիտուտ

Դմիտրո Լևիցկիյը իրավաբան է և իրավախորհրդատու բնակարանային ապահովության և կոմունալ ծառայությունների ոլորտի բարեփոխումների և զարգացման ոլորտում 12 տարվա մասնագիտական փորձով:
Համայնքային զարգացման ինստիտուտում իր աշխատանքի ընթացքում փորձագետը աջակցել է
օրենքների և ենթաօրենսդրական ավելի քան 20 ակտերի նախագծերի պատրաստմանը՝ «Համայնքային սեփականություն հանդիսացող կենտրոնացված ջրամատակարարման և կոյուղաջրերի հեռացման և տարածքային ջեռուցման օբյեկտների վարձակալության և կոնցեսիայի առանձնահատկությունների մասին» Ուկրաինայի օրենքի նախագիծ, Ուկրաինայի բնակարանային նոր օրենսգրքի նախագիծ, «Խմելու ջրի և խմելու ջրի մատակարարման մասին» Ուկրաինայի օրենքում փոփոխությունների նախագիծ, «Համատիրությունների մասին» Ուկրաինայի օրենքում փոփոխությունների նախագիծ, ինչպես նաև բնակարանների վերանորոգման և էներգիայի արդյունավետության վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների կանոնակարգերի նախագծեր ու բնակվարձերի և կոմունալ ծառայությունների վճարների սակագների սահմանումը կանոնակարգելուն ուղղված ենթաօրենսդրական տարբեր ակտերի նախագծեր:
Պրն Լևիցկիյը հանդիսանում է «Էներգաարդյունավետ շինարարությունը՝ քայլ առ քայլ» ձեռնարկի երեք հատորների համահեղինակ, որը նաև տեղեկատվություն է պարունակում համատիրությունների ստեղծման և դրանց գործունեության կազմակերպման մասին:

Համայնքային զարգացման ինստիտուտ

Համայնքայինլ զարգացման ինստիտուտը (ՀԶԻ) կայուն համայնքային և տեղական զարգացման ոլորտում առաջատար խորհրդատու կազմակերպություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կիևում: ՀԶԻ-ն միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների, ասոցիացիաների (որոնց թվում են Ուկրաինայի բիոէներգետիկ ասոցիացիան և Բնակարանների սպասարկման կազմակերպությունների ասոցիացիան) և հիմնադրամների, ինչպես նաև պետական մարմինների, տեղական վարչակազմերի և կոմունալ սպասարկման ոլորտի ընկերությունների հետ գործակցության ծանրակշիռ փորձառություն ունի:

Վերջին տարիներին ՀԶԻ-ի խորհրդատուները ներգրավված են եղել համայնքային ծառայությունների կազմակերպման և մատուցման կատարելագործման աշխատանքներում. համայնքային էներգետիկայի կատարելագործում, էներգիայի արդյունավետության վերաբերյալ ծավալուն հանրային ուսուցում, համատիրությունների ստեղծում և գործունեություն և որոշումների կայացմանը քաղաքացիների ներգրավում:

Կազմակերպությունն աշխատել է նաև սպառողների և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների միջև երկխոսությունը խթանելու, ինչպես նաև տեղական ռեսուրսների մոբիլիզացման և վերապատրաստումներ անցկացնելու ուղղություններով: Բացի այդ, ՀԶԻ-ի խորհրդատուներն աջակցել են բնակարանային ապահովության և կոմունալ ծառայությունների բարեփոխումների և զարգացման ազգային ծրագրի մշակմանն ու իրականացմանը:

Կայքէջ՝ http://www.mdi.org.ua

Share


Designed by Naviscent