Տպել

Աննա Փարադյանը միացել է ՀՖՀԱ թիմին 2010թ-ի նոյեմբերին: Ներկայումս համակարգում և ղեկավարում է հաշվապահական գործընթացները, պատասխանատու է ֆինանսական և հարկային հաշվետվությանների պատրաստման համար, ներքին հսկողության հարցերի, ինչպես նաև բյուջեի մշակման և վերահսկման համար: Ղեկավարում է նաև ՀՖՀԱ գրասենյակի ադմինիստրատիվ գործունեությունը:
Աննան ունի 21 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից 18 տարին աշխատել է որպես գլխավոր հաշվապահ (մասնավորապես Հայկական Կարմիր խաչի ընկերություն և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամ): Ունի արժեքավոր փորձ հաշվապահական գործընթացի ավտոմատացման ոլորտում,  մասնակցել է ֆինանսական կառավարման, միջազգային ֆինանսական հաշվետվությունների (հանձնել է ACCA քննություն), իրավական և հարկային օրենսդրության, հաշվապահական ստնդարտների, ներքին հսկողության հարցերի տարբեր տեղական և միջազգային դասընթացների: