1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Անդրեն աշխատում է ՀՖՀԱ-ում 2010թ.-ի սեպտեմբերից ունենալով տարիների փորձ վերահսկողության և շինարարության ղեկավարման ոլորտում: Նա ատասխանատու է բնակարանային որակի չափանիշների համար և վերահսկում է աշխատանքները շինհրապարակներում կամավորների և գործընկեր ընտանիքների մասնակցությամբ, ինչպես նաև վերահսկում է ծրագրերը տեխնիկական տեսանկյունից: Աշխատելով Ծրագրերի տնօրենի հետ` նա մշակում ծրագրեր և նախագծեր:
Ինչ վերաբերվում է ռիսկի նվազեցմանը և պատրաստվածությանը, նա ազգային մակարդակում ներկայացնում է Հաբիթաթը "Ապաստարան, Վաղ վերականգնում WASH" հանձնաժողովներում: Անդրեն ունի մագիստրոսի կոչում քաղաքացիական և արդյունաբերական շինարարության ոլորտում և տեխնիկական վկայականներ Աղետների ռիսկի նվազեցման և ճարտարագիտության ոլորտներում:

Նախքան Հաբիթաթը Անդրեն ներգրավված է եղել այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են պատնեշների, ջրամբարների, հիդրավլիկ կառույցների կառուցում և շահագործում, քաղաքացիական շենքերի, առանձնատների կառուցում և Հայաստանում պոմպակայանների վերականգնում: Ինչպես նաև նա մասնակցել է Զվարթնոց օդանավակայանի տերմինալի կառուցմանը:

Share


Designed by Naviscent