1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Սեդա Արզումանյանը, որն ունի մագիստրոսի աստիճան սոցիալական աշխատանքում, միացել է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի թիմին 2008թ.-ին: Ներկայումս նա զբաղեցնում է ֆոնդերի հայթայթման խորհրդատուի պաշտոնը: Սեդան պատասխանատու է կազմակերպության ֆոնդերի հայթայթման գործում: Սեդան ունի ավելի քան 7 տարիների ծրագրերի ղեկավարման փորձ,  ինչպես նաև նա ունի ավելի քան 3 տարիների հաջող փորձ Ֆոնդերի հայթայթման, Մարկեթինգի, Հանրային կապերի և Կամավորների ղեկավարման ոլորտներում: Սեդան պլանավորել և հաջողությամբ իրականացրել է ավելի քան 5 մեծ միջոցառումներ (Մեդիա հանդիպումներ, ընդունելություններ Սփյուռքի ներկայացուցիչների հետ, պրեզենտացիոն հանդիպումներ նվիրատուների հետ և այլն) ԱՄՆ-ում և ավելի քան 50 հանրային, մեդիա, ֆոնդերի հայթայթմանն ուղղված միջոցառումներ Հայաստանում, ինչպես նաև հյուրընկալել է ավելի քան 20 միջազգային կամավորների թիմեր: Նա ստացել է սերտիֆիկատ Գրանտային առաջարկներ գրելու հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու համար “Education for Go” ինստիտուտի կողմից:

Share


Designed by Naviscent