1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Նաիրան սկսել է իր աշխատանքը Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայում 2009 թվականի հուլիս ամսից: Ներկայումս նա զբաղեցնում է Հանրության հետ կապերի և Գլոբալ Վիլիջ ծրագրի համակարգողի պաշտոնը: Ունենալով մագիստրոսի կոչում լեզվաբանության ոլորտում՝  Նաիրան աջակցում է հանրության հետ կապերի համակարգմանը,  համակարգում է Գլոբալ Վիլիջ ծրագրի կամավորների հյուրընկալման գործընթացը, թարմացնում է լուսանկարների և տեսանյութերի բազան, ինչպես նաև պատրաստում է հաշվետվութուններ Հաբիթաթ Արմենիայի նվիրատուների/գործընկերների համար և պատրաստում է նյութեր Հաբիթաթ Արմենիայի ծրագրերի և գործունեության վերաբերյալ: 
Մինչ Հաբիթաթում աշխատանքի անցնելը նա կամավորական հիմունքներով մասնակցել է Հայֆեստ միջազգային թատերական փառատոնին, որի շրջանականերում օգնում էր մասնակիցներինև հյուրերին բեմադրել ներկայացումներ՝ տրամադրելով թարգմանչական ծառայություններ: Որպես կամավոր՝ նա ուրախ էր իր ներդրումն ունենալ «ԱՄՔՈՐ»-ի ծրագրերում: Նաիրան նաև ներգրավվել է հաճախորդների սպասրկման ոլորտում, որտեղ նա արագորեն զարգացրել է իր հաղորդակցական հմտությունները:

Share


Designed by Naviscent