1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Կարինե Մաիլյանը Հաբիթաթ Արմենիայի թիմի կազմում է 2012 թ-ի փետրվարից: Որպես Ռեսուրսների զարգացման ղեկավար՝  նա պատասխանատու է ֆոնդերի հայթայթման համար հիմնադրամի բոլոր գործառնությունների աջակցման նապատակով:  Նա ունի մագիստրոսի կոչում Միջազգային տնտեսական հարաբերությունների գծով և ունի ավելի քան 13 տարվա փորձ բանկային համակարգում: Նախկինում Կարինեն ղեկավարել է ՎՏԲ բանկ Հայաստանի Բանկային ծառայությունների, պրոդուկտների և մեթոդոլոգիայի բաժինը, եղել է Կասկադ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ Վարկավորման և մոնիթորինգի բաժնի ղեկավարը: Նա մասնակցել է իրավական, ռիսկերի կառավարման, ֆինանսական և բանկային ոլորտներին առնչվող բազմաթիվ դասընթացներին և սեմինարներին, ինչպես նաև հանդիսանում է GTZ-ի կողմից սերտիֆիկացված խորհրդատու և  թրեյներների վերապատրաստող:

Share


Designed by Naviscent