1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

Արտուր Մեսրոպյանը  Հաբիթաթ Արմենիային միացելէ 2017  թվականի սեպտեմբերից, որպես «Հայաստանում Կենսապայմանների Բարելավում» ծրագրի ղեկավար: Նա պատասխանատու է ծրագրի ամբողջական կառավարման համար: 

Նա ունի ավելի քան տասնհինգ տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, այդ թվում նաև ղեկավար պաշտոնում/աշխատելով որպես Գործադիր տնօրենի տեղակալ/ Հայաստանի երկու առաջատար վարկային կազմակերպություններում  2001թ-2016թ ընթացքում: Երկար ժամանակ աշխատելով վարկավորման/միկրոֆինանսավորման ոլորտում ձեռք է բերել մեծ փորձ և խորը գիտելիքներ, կազմակերպությունների ֆինանսական վերլուծության, ռազմավարական և գործառնական պլանավորման և զարգացման, ինչպես նաև սոցիալական ազդեցության կառավարման ոլորտներում: Նա նաև մասնագիտացած է միկրոապահովագրության ոլորտում:
Դրանից առաջ Արտուրը ավելի քան 8 տարի զբաղեցրել է ծրագրերի ղեկավարի պաշտոններ ՔԵԸՐ Միջազգայինը Հայաստանում և ԱՄՔՈՐ Հայաստան հասարակական կազմակերպություններում: Նա ունի կազմակերպական զարգացման և ռազմավարական պանավորման ուժեղ հմտություններ:

Արտուրը ավարտել է  Երևանի պետական համալսարանը` ստանալով ռադիոֆիզիկոսի որակավորում: Կատարելագործել է իր փորձն ու գիտելիքները` մասնակցելով է մի շարք  դասընթացների և ֆորումների բանկային գործ, ֆինանսական վերլուծություն, ռազմավարական պլանավորում, պրոդուկտների մշակում, մարքետինգ և վաճառքներ, ռիսկերի կառավարում,  հաղորդակցություն, առաջնորդություն, բանակցությունների վարում և  նախագծերի կառավարում թեմաներով : ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից երկու անգամ ստացել է Վարկային կազմակերպության գործադիր տնօրենի/ վարչության նախագահի սերտիֆիկատ/որկավորում և մեկ անգամ՝ Բանկի գործադիր տնօրենի /վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար/  սերտիֆիկատ /որակավորում/:





Վահրամ Կիրակոսյանը միացել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամին որպես հիմնական աշխատող 2018 թվականի օգոստոսին և որպես պայմանագրային՝ շինարարության մասնագետ մատուցել է տեխնիկական աջակցության ծառայություն գործընկեր ընտանիքներին և «Գլոբալ Վիլիջ» խմբերին 2016 թվականի մայիսից:
Որպես շինարարության համակարգող` նա պատասխանատու է շինարարական նորմերին համապատասխանության և շինարարական և նախագծային ընկերությունների, կամավորների և գործընկեր ընտանիքների վերահսկման համար, ինչպես նաև շինարարական ծրագրերի տեխնիկական բաղադրիչների մոնիտորինգի, ներդրման և զարգացման: Նրա պարտականությունները ներառում են տեխնիկական աջակցության տրամադրումը  ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին և կարիքավոր մարդկանց, ինչպես նաև շինարարության, էներգոարդյունավետության, վերականգնվող էներգիայի լուծումների (հիմնականում արևային ֆոտովոլտային և արևային ջերմային) ոլորտներում դասընթացների վարումը:
Վահրամն ունի ճարտարապետության թեկնածուի, միջավայրի դիզայնի մագիստրոսի կոչումներ և շինարարական պրոյեկտների կառավարման վկայական: Մինչ Հաբիթաթ Արմենիայում աշխատելը Վահրամը շուրջ վեցը տարի ներգրավված է եղել զանազան նախագծային և շինարարական աշխատանքներում: Նա մասնակցել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) կենտրոնական մասնաճյուղի նախագծման աշխատանքներին:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամն իրականացնում է 
«Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագիրը նպատակ ունի բարելավել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները՝ նրանց հնարավորություն տալով ձեռք բերել նոր և օգտագործված, ձևափոխված և վերանորոգված կահույք, շինանյութ և տան պարագաներ: Բնակարանային աջակից ծառայությունների միջոցով հետաքրքված անձանց գործնական խորհուրդներ կտրամադրվեն բնակարանի կարգավիճակի և էներգաարդյունավետության բարելավման վերաբերյալ:
Ծրագիրը հնարավորություն կընձեռի տարբեր կարողություններ և զանազան մասնագիտություններ ունեցող կամավորներին մասնակցել կենտրոնի աշխատանքներին, ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ ստանալով աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն։ Ծրագրի ավարտին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը կստեղծի Սոցիալական ձեռնարկություն, որը կանվանվի «Նորոգի» ռեսուրսային կենտրոն և կշարունակի տրամադրել վերոնշյալ ծառայությունները:
Վերոնշյալ ապրանքների վաճառքը հնարավորություն կտա «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամին՝ աջակցելու ավելի շատ ընտանիքների:
Կենտրոնն աշխատելու է նվիրատվությունների հիման վրա, ուստի, որպես նվիրատվություն, կազմակերպություններից և անհատներից ընդունվում է նոր կամ քիչ օգտագործված կահույք, շինանյութ և կենցաղային տեխնիկա, ինչպես նաև դրամական նվիրատվություն: Կազմակերպությունը կտրամադրի փոխադրման ծառայություններ:
Օգնեք մեզ ավելի շատ ընտանիքների պարգևելու անվտանգության և կայունության զգացում, որոնք սերտորեն կապված են ապահով և արժանապատիվ կացարան ունենալու հետ: Ցանկացած նվիրատվություն այսօր նշանակում է, որ մեկ այլ ընտանիք ձեռք կբերի ուժ, կայունություն և անկախություն՝ կերտելու ավելի լավ ապագա

•    Նվիրաբերե ՛ք նոր կամ քիչ օգտագործված կահույք, շինանյութ և կենցաղային տեխնիկա
•    Կատարե ՛ք դրամական նվիրատվություն՝ փոխանցելով գումարը հետևյալ հաշվեհամարին՝001174127005 HSBC բանկ Հայաստան
(խնդրում ենք նշել ձեր անունը, ազգանունը և ծրագրի կոդը՝ Նորոգի)  
•    Դարձե՛ք կամավոր
•    Մենք ողջունում ենք ձեր բոլոր առաջարկները:


Ակնկալում ենք ստանալ հանդիպման հնարավորություն  և առավել մանրամասն ներկայացնել ծրագիրը: Նվիրատվություն կատարելու կամ ծրագրի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմեք «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի ղեկավար Արտուր Մեսրոպյանին՝
Էլ. փոստի հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Հեռ.՝ +37455-106213, +37410587188

Տաթևն աշխատում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամում` որպես «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի հաշվապահ: Նա Հաբիթաթ Արմենիայի թիմին միացել է 2018 թ-ի մարտից: Նա ապահովում է բոլոր հաշվապահական փաստաթղթերի պատշաճ համակարգումը, ֆինանսական գործարքների մուտքագրումը հաշվապահական ծրագիր,  աջակցում է ֆինանսական և ադմինիստրատիվ ղեկավարին պատրաստել ծրագրերի ֆինանսական հաշվետվություններ, տեղական հարկային տեսչության տարեկան ծրագրերի բյուջեներ և տարբեր ֆինանսական վերլուծություններ:

Նա ավարտել է Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Մասնագիտությամբ  ինժեներ տնտեսագետ է:  Աշխատել է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայում, Այ Թի Սի Բեք թրեյնինգ կենտրոնում, Եվրոպական Ակադեմիայում: Կատարելագործել է իր փորձն ու գիտելիքները` մասնակցելով է մի շարք  դասընթացների` հաշվապահական դասընթացներ, ժամանակի արդյունավետ կառավարում, վաճառքի հմտություններ, բանակցությունների վարում:

 

Habitat for Humanity Armenia implements “Restoring Living Conditions in Armenia” project funded by EU since 2016. The project is aimed at improving low and middle income families’ living conditions by providing them access to low-cost household goods, furniture and building materials – new and used, remodeled and refurbished.  Through Housing Support Services anyone interested can get practical and technical tips on construction and refurbishments on home improvements and energy efficiency upgrades. The project will provide opportunities for volunteers of different abilities and backgrounds to improve their capabilities and skills to support project activities and to increase their market employment opportunities. By the end of project Habitat for Humanity Armenia will establish a social enterprise called Norogi Resource Hub which will continue to provide all above mentioned services.
Proceeds from the sales of these items will help Habitat for Humanity Armenia serve more families in the country.
The base of the sale is donations: new and gently used furniture, building materials, household goods and appliances from companies and individuals, as well as cash. Pickup service will be provided. Help us give more families the sense of security and stability that come with a safe and decent home. Any gift today means that another family will achieve the strength, stability and independence they need to build a better future.

Donate today and make a difference in someone’s life!

Donate new or gently used furniture, building materials and household appliances
Donate money
Become a volunteer
We welcome all offers!

We are looking for a possibility to have a meeting for introducing project details. To donate or to learn more about the project please contact Artur Mesropyan, the Project Manager for Restoring Living conditions in Armenia project.
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Phone numbers: +37455-106213, +37410587188


«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամն իրականացնում է 
«Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագիրը նպատակ ունի բարելավել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները՝ նրանց հնարավորություն տալով ձեռք բերել նոր և օգտագործված, ձևափոխված և վերանորոգված կահույք, շինանյութ և տան պարագաներ: Բնակարանային աջակից ծառայությունների միջոցով հետաքրքված անձանց գործնական խորհուրդներ կտրամադրվեն բնակարանի կարգավիճակի և էներգաարդյունավետության բարելավման վերաբերյալ:
Ծրագիրը հնարավորություն կընձեռի տարբեր կարողություններ և զանազան մասնագիտություններ ունեցող կամավորներին մասնակցել կենտրոնի աշխատանքներին, ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ ստանալով աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն։ Ծրագրի ավարտին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը կստեղծի Սոցիալական ձեռնարկություն, որը կանվանվի «Նորոգի» ռեսուրսային կենտրոն և կշարունակի տրամադրել վերոնշյալ ծառայությունները:
Վերոնշյալ ապրանքների վաճառքը հնարավորություն կտա «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամին՝ աջակցելու ավելի շատ ընտանիքների:
Կենտրոնն աշխատելու է նվիրատվությունների հիման վրա, ուստի, որպես նվիրատվություն, կազմակերպություններից և անհատներից ընդունվում է նոր կամ քիչ օգտագործված կահույք, շինանյութ և կենցաղային տեխնիկա, ինչպես նաև դրամական նվիրատվություն: Կազմակերպությունը կտրամադրի փոխադրման ծառայություններ:
Օգնեք մեզ ավելի շատ ընտանիքների պարգևելու անվտանգության և կայունության զգացում, որոնք սերտորեն կապված են ապահով և արժանապատիվ կացարան ունենալու հետ: Ցանկացած նվիրատվություն այսօր նշանակում է, որ մեկ այլ ընտանիք ձեռք կբերի ուժ, կայունություն և անկախություն՝ կերտելու ավելի լավ ապագա:

•    Նվիրաբերե ՛ք նոր կամ քիչ օգտագործված կահույք, շինանյութ և կենցաղային տեխնիկա
•    Կատարե ՛ք դրամական նվիրատվություն՝ փոխանցելով գումարը հետևյալ հաշվեհամարին՝001174127005 HSBC բանկ Հայաստան
(խնդրում ենք նշել ձեր անունը, ազգանունը և ծրագրի կոդը՝ Նորոգի)  
•    Դարձե՛ք կամավոր
•    Մենք ողջունում ենք ձեր բոլոր առաջարկները:
 

Ակնկալում ենք ստանալ հանդիպման հնարավորություն  և առավել մանրամասն ներկայացնել ծրագիրը: Նվիրատվություն կատարելու կամ ծրագրի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմեք «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի ղեկավար Արտուր Մեսրոպյանին՝
Էլ. փոստի հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Հեռ.՝ +37455-106213, +37410587188



Designed by Naviscent